Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առաջատար եռյակը հաղթում է

Առաջատար եռյակը հաղթում է
15.04.2013 | 19:47

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրում «Փյունիկը» 4:0 խոշոր հաշվով սեփական հարկի տակ առավելության է հասել աղյուսակը եզրափակող «Բանանցի» նկատմամբ ու 59 միավորով շարունակում է ընթանալ երրորդ հորիզոնականում: Երկրորդ տեղի համար մրցապայքարում «Միկան» նվազագույն հաշվով գերազանցել է Դիլիջանի «Իմպուլսին», միավորների թիվը հասցրել 73-ի: Աղյուսակի առաջին հորիզոնականում ամրապնդվելու շանսերը ձեռքից բաց չի թողել Գյումրու «Շիրակը», որը տնային խաղում 3:1 հաշվով կոտրել է «Արարատի» դիմադրությունը: Սեփական հարկի տակ «ՈՒլիսի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել նաև «Գանձասարը»: 58 միավորով կապանցիները տեղ են գտել չորրորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ